29.1 C
Yerevan
Ուրբաթ, 23 Հուլիսի, 2021

Կիվիի օգտակար հատկությունները, որոնց մասին մենք շատ բան չգիտենք

Կիվիի օգտակար հատկությունները, որոնց մասին մենք այնքան էլ տեղեկացված չենք։

Կիվին հարուստ է С, А, В1, В2, РР, В6, В 12, Е, К1, D վիտամիններով, ինչպես նաև բետա–կարոտինով։ Այս պտուղը մեծ քանակությամբ բջջանյութ, կալիում, կալցիում, մագնիում, պեկտին, ֆոսֆոր, մանգան, երկաթ, ցինկ, հակաօքսիդանտներ, ամինաթթուներ, մրգաթթուներ, ակտինիդին, օրգանական թթուներ է պարունակում։ Կիվին նպաստում է ճարպերի այրմանը, արյան մակարդելիության կարգավորմանը, դրական է ազդում աղեստամոքսային տրակտի վրա Կիվիի մեջ շատ հակաօքսիդանտներ կան, հատկապես՝ կեղևի մեջ։ Այնպես որ կիվին կարելի է ուտել հենց այդպես, միայն թե մաքրել թելիկները։ Կիվին օրգանիզմից հանում է ավելորդ աղը, ապահովում է օրգանիզմը ֆոլաթթվով։
Ինչո՞վ է օգտակար կիվիի կեղևը Կիվիի կեղևը բազմաթիվ հակաօքսիդանտներ է պարունակում։ Այդ պատճառով էլ կիվին հակաքաղցկեղային, հակաբորբոքային և հակաալերգիկ հատկություններով է օժտված։ Կեղևի մեջ երեք անգամ ավելի շատ հակաօքսիդանտներ կան, քան հենց մրգի մեջ։ Համարվում է, որ կիվիի կեղևի շնորհիվ վերանում են այնպիսի մանրէներ, ինչպիսիք են ստաֆիլոկոկն ու աղիքային ցուպիկները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև

Stay Connected

0FansLike
2,866FollowersFollow
0SubscribersSubscribe

ԼՐԱՀՈՍ