29.1 C
Yerevan
Ուրբաթ, 23 Հուլիսի, 2021

Գանձապահը Սեղանի Տակ Թաքցրեց Խաղալիքը, Որ Գնել Էր Փոքրիկ Աղջիկը. Այս Դեպքն Ինձ Շատ Հուզեց

Մի աղջիկ հոր հետ խաղալիքների խանութ էր եկել իր Սուրբ Ծննդյան նվերը ընտրելու համար: Աղջիկն ուզում էր Բարբի տիկնիկ գնել եւ հարցրեց իր հայրիկին, արդյոք նա բավարար գումար ունի դրա համար:

 

Թանկարժեք ու նորաձև հագնված հայրը ժպտաց և գլխով արեց:

Ուրախացած աղջիկը պատրաստվում էր վազել դեպի իր ուզած խաղալիքը, երբ տեսավ իր կողքին կանգնած մի տղայի, որը նույնպես հայրիկի հետ էր եկել խանութ: Տղան հնամաշ բաճկոնով էր, նրա հագուստները, հավանաբար, ձեռք էին բերվել սեքոնդ հենդից կամ փոխանցվել ավագ եղբորից: Նա անվճռականորեն մոտեցավ տեսախաղին:

Բայց տղայի հայրը տխրությամբ լի աչքերով նայեց որդուն, եւ գլուխն օրորեց: Այդ տեսակ գնումի համար նա փող չուներ: Երեխան շատ տխրեց եւ խաղը դրեց տեղը:

Այդ պահին աղջիկը մի բան ասաց իր հայրիկին եւ վերցրեց տեսախաղը, որ տղան ուզում էր գնել: Նրանք վճարեցին և աղջիկն ինչ-որ բան փսփսաց գանձապահի ականջին, վերջինս ժպտաց եւ խաղը սեղանի տակ թաքցրեց:

Փոքրիկ աղջիկը չկարողացավ ժպիտը թաքցնել, երբ տխուր տղան մոտեցավ դրամարկղին: Երբ երեխայի հայրը վճարում էր իրենց վերցրած գրքի համար, գանձապահն ասաց.

-Շնորհավորում եմ, Դուք մեր 100-րդ բաժանորդն եք, ինչը նշանակում է, որ դուք նվեր եք ստացել` տեսախաղ:

Երբ հայրիկն ու աղջիկը դուրս եկան խաղալիքների խանութից, նա հարցրեց աղջկան, թե ինչու որոշեց նվեր տալ անծանոթ տղային: Երեխան տվեց ամենաիմաստուն պատասխանը, որ կարելի էր մտածել.

-Տատիկս ու պապիկս ինձ երեկ ասացին, որ ես պետք է գնեմ միայն այն, ինչն ինձ երջանիկ կդարձնի: Ես հենց դա էլ արեցի: Տեսա՞ր, որ այն տղան շատ ուրախացավ:

Երեխաները շատ անկեղծ են, եւ մենք պետք է օրինակ վերցնենք նրանցից …

Տարածիր այս պատմությունը, որովհետև աղջկա գործը կարող է ոգեշնչել շատ մարդկանց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև

Stay Connected

0FansLike
2,866FollowersFollow
0SubscribersSubscribe

ԼՐԱՀՈՍ