Ջոն Տրավոլտան Կաննի կինոփառատոնում պարել է 50 Cent-ի երգի հնչյունների ներքո

Ամերիկացի դերասան Ջոն Տրավոլտան ուրախացրել է համացանցի օգտատերերին՝  պարելով  50 Cent-ի երգի հնչյունների ներքո: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

50 Cent-ը ելույթ է ունեցել Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնին ռեժիսոր Քևին Քոնոլիի «Գոթի» ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Այդ ընթացքում դերասանը բարձրացել է բեմ և պարել Just A Lil Bit երգի հնչյունների ներքո: Դատելով հանդիսատեսի արձագանքից, նրանք գոհ էին դերասանի պարից:

«Ես ու Ջոն Տրավոլտան զվարճանում ենք: Երդվում եմ, որ ես այստեղ եմ եկել միայն նրա համար»,- գրել է ռեփերը Twitter-ում և հրապարակել  64-ամյա դերասանի պարի տեսանյութը:

 

share
Արխիվ