Նոր արագաչափեր` մարտի 19-ից

Նոր արագաչափեր` մարտի 19-ից
21:15, երեքշաբթի, 13 մարտի, 2018 թ.
Նոր արագաչափեր` մարտի 19-ից

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում է երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքը:     Մասնավորապես, 2018 թվականի մարտի 19-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները.

Հովսեփ Էմինի փողոց-Փափազյան փողոց,      Իսահակյան փողոց-Տերյան փողոց,     Պարույր Սևակի փողոց-Ուլնեցու փողոց,     Խանջյան փողոց-Վարդանանց փողոց,     Տիգրան Մեծի փողոց-Գլինկայի փողոց:

Նույն օրվանից գործարկվելու է նաև Շիրակի մարզի Հոռոմ գյուղում (գյուղապետարանի հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքը, 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:     Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

13422 | 1
share
Արխիվ