Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին

Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին

Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին 16:56, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց:  «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատարանը որոշումը կներկայացնի օգոստոսի 13-ին ժամը 16:00-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ: ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու միջնորդություն էին ներկայացրել նաև Ազգային ժողովի 45 պատգամավորներ, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է միջնորդությունը՝ ընդգծելով, որ ազատության մեջ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը:

share
Արխիվ