Թրամփը հայտարարել Է Թուրքիայի համար պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի կրկնապատկման մասին

Թրամփը հայտարարել Է Թուրքիայի համար պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի կրկնապատկման մասին

Թրամփը հայտարարել Է Թուրքիայի համար պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի կրկնապատկման մասին  17:38, 10 Օգոստոս, 2018 ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հայտարարել Է Թուրքիայի համար պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի կրկնակի ավելացման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Ես հենց նոր հավանություն տվեցի Թուրքիայի համար պողպատի եւ ալյումինի մաքսերի ավելացմանը այն պայմաններում, որ նրանց արժույթն արագորեն ընկնում Է մեր շատ ուժեղ դոլարի նկատմամբ: Ալյումինի մաքսատուրքերն այժմ կլինեն 20 տոկոս, իսկ պողպատինը՝ 50 տոկոս»,-գրել Է Թրամփը Twitter-ում:«Թուրքիայի հետ մեր հարաբերություններն այժմ այնքան Էլ լավ չեն»,-հավելել Է ԱՄՆ-ի նախագահը: Օգոստոսի 10-ին ավելի վաղ Էրդողանը նշել Է, որ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի տնտեսական հարձակումները… հարված են հասցրել երկրների փոխհարաբերություններին եւ հասել են այն կետին, որտեղից գրեթե անհնարին Է դրանց վերականգնումը»: «Ձեզ հետ են դոլարները, բայց մեզ հետ Է Ալլահը»,-ասել Է Թուրքիայի առաջնորդը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
share
Արխիվ