Նիկոլ Փաշինյանը, Դոնալդ Թրամփն ու Մելանիա Թրամփը զրուցել են Բրյուսելի գեղարվեստի և պատմության թանգարան այցելելիս

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բրյուսելի գեղարվեստի և պատմության թագավորական թանգարան: Նրան դիմավորել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: Վերջինս ողջույնի խոսքով դիմել է ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, որից հետո տեղի է ունեցել արարողակարգային լուսանկարահանում: Այնուհետև վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին:  

share
Արխիվ