Չորս զոհ Կանադայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով

Այսօր Կանադայի Ֆրեդերիկտոն քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել: Մեկ մարդ ձերբակալվել է և տեղափոխվել մեկուսարան: Քաղաքի ոստիկանությունը թվիթերյան գրառումների միջոցով բնակիչներին հորդորել է հեռու մնալ հրաձգության վայրից, խորհուրդ տալով մնալ տանը և փակել դռները:

Միջադեպի մանրամասների և մասնակիցների մասին այս պահին լուրեր չկան:

share
Արխիվ