Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

19:41, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Грузия Online-ը, այդ մասին նա հայտարարել է հատուկ ճեպազրույցի ժամանակ: Դրա հետ միասին Կվիրիկաշվիլին խոսել է երկրի տնտեսական հաջողությունների մասին:

«Այսօր այն պահն է, երբ պետք է թույլ տալ խորհրդարանի ղեկավարին կազմել թիմ՝ ելնելով իր պատկերացումներից»,- ասել է նա:

share
Արխիվ