Նախագահը Երևանի, սնանկության դատարանների դատավորներ է նշանակել

Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Դիանա Հովհաննիսյանը և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը նաև հրամանագիր է ստորագրել Արա Կուբանյանին, Արթուր Աթաբեկյանին, Արմեն Չիչոյանին, Արմեն Խաչատրյանին, Արսեն Բաբայանին, Արտաշես Հովհաննիսյանին, Բագրատ Մկրտչյանին, Գարիկ Ավագյանին, Գևորգ Նարինյանին, Լիլիթ Կատվալյանին, Սամվել Թադևոսյանին և Տիգրան Փոլադյանին սնանկության դատարանի դատավորներ նշանակելու մասին:

share
Արխիվ