Կանադայում Բելգիայի թագավորին դիմավորել են Գերմանիայի դրոշով (Լուսանկար, տեսանյութ)

Կանադացիները բելգիական դրոշը գերմանականի հետ են շփոթել Բելգիայի Ֆիլիպ թագավորի՝ Կանադա պաշտոնական այցի շրջանակներում կայացած միջոցառմանը, հայտնել է Premiere ռադիոկայանը:

Oeps, foutje. Canadezen signaleren boom die koningin Fabiola in 1977 heeft geplant in Ottawa tijdens eerste Belgisch staatsbezoek met Duits(!) vlagje. Nadat Belgische media hen daar attent op maken, grijpen ze in. #BelCan2018 pic.twitter.com/pSPIqZMzaJ

Այցի ծրագիրը նախատեսում էր Բելգիայի միապետի և նրա տիկնոջ՝ Մաթիլդա թագուհու կողմից թխկու տնկում Կանադայի մայրաքաղաք Օտտավայի զբոսայգում: Ծառի համար տեղը հատկացվել էր այն թխկիներից մի քանի մետր հեռավորության վրա, որոնք 1977 թվականին Կանադա կատարած այցի ընթացքում տնկել են բելգիացիների՝ ներկայում հանգուցյալ Բոդուեն թագավորը և Ֆաբիոլա թագուհին:

Միապետ ամուսինների ժամանումից հետո պարզվել է, որ Ֆաբիոլա թագուհու ծառի մոտ Բելգիայի դրոշի փոխարեն փողփողում է գունային շարքով նման Գերմանիայի դրոշը: Արարողակարգային շփոթությունը նկատվել է և արագորեն շտկվել:

share
Արխիվ