Թրամփն ասել է, թե ինչու է հեռացրել Թիլերսոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է, թե ինչու է պաշտոնից ազատել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին և նրա փոխարեն նշանակել ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոյին: CBS News-ի եթերում Թրամփն ասել է, որ Թիլերսոնի հետ որոշակի տարաձայնություններ կային, և իրենք տարբեր մտածելակերպ ունեն: ԱՄՆ նախագահն միևնույն ժամանակ նշել է, որ Պոմպեոյի հետ նույն մտածելակերպն ունեն և առաջին իսկ օրվանից հիանալի հասկանում են միմյանց: Թրամփն ասել է, որ Թիլերսոնի հետ տարաձայնություններ ունեն, օրինակ, Իրանի հարցում: 
share
Արխիվ