Խորվաթիա-Անգլիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է

Խորվաթիա-Անգլիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է

00:44, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի Խորվաթիա-Անգլիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, այս  հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Իվան Պերիշիչին, ով նաև խորվաթների առաջին գնդակի հեղինակն է:

Աշխարհի առաջնության եզրափակչում Խորվաթիան կխաղան Ֆրանսիայի ընտրանու հետ: Եզրափակչը կկայանա հուլիսի 15-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:  

 

 

 

 

share
Արխիվ