Հեղափոխությունը դեռ չի ավարտվել․ Գևորգ Սաֆարյան

Քաղաքական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը հունիսի 13-ին ազատ արձակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից։ Սաֆարյանը, որին առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 5 տարի 5 ամիս ազատազրկման, վերաքննիչ դատարանի կողմից չարդարացվեց։ Նա դատապարտվեց երկու տարի վեց ամիս ազատազրկման, սակայն դատարանը փոխեց նրա խափանման միջոց կալանքը՝ բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ։ Ակտիվիստը մեղադրվում է 2015թ․ ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ։

Հունիսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը Ժիրայր Սեֆիլյանին,  Գևորգ Սաֆարյանին,Հրայր Թոփչյանին, Գալուստ Գրիգորյանին, Ներսես Պողոսյանին, Սասունիկ Կիրակոսյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։ Դատարանի որոշումով վերջիններս ոչ թե արդարացվեցին, այլ նրանց խափանման միջոցը կալանքից փոխվեց  չհեռանալու մասին ստորագրությամբ:

Վերաքննիչ դատարանը նաև մեղմացրեց ինչպես Սեֆիլյանի և Սաֆարյանի, այնպես էլ մյուս անբաստանյալների պատիժը։

Սեֆիլյանի ազատազրկման դատավաճիռը տասը տարի հինգ ամիս ժամկետից իջեցվեց մինչև հինգ տարի հինգ ամսվա, Սաֆարյանի հինգ տարի վեց ամսվա ազատազրկման դատավճիռը փոխարինվեց երկու տարի վեց ամսվա դատավճռով։ Հրայր Թոփչյանի, Ներսես Պողոսյանի, Սասուն Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի դատավճիռները երեքուկես-չորս տարուց կրճատվեցին մինչև երկու տարվա։

share
Արխիվ