Մոդիլյանիի «Պառկած մերկ կինը» նկարը 157,2 մլն դոլարով վաճառվել է Նյու Յորքի աճուրդում (Տեսանյութ)

Իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի (1884 – 1920) վրձնի «Պառկած մերկ կինը» (Nu couche (sur le cote gauche) նկարը ռեկորդային` 157,2 միլիոն դոլարով, վաճառվել է Նյու Յորքի աճուրդում, հայտնել է Sotheby’s աճուրդային տունը, որը կազմակերպել էր իմպրեսիոնիզմին և արդի արվեստին նվիրված աճուրդը:

«Ամեդեո Մոդիլյանիի 1917 թվականի «Պառկած մերկ կինը» գլուխգործոցը վաճառվել է 157,2 միլիոն դոլարով՝ Sotheby’s-ի պատմության մեջ ամենաբարձր աճուրդային գնով», - նշված է Tweitter-ում աճուրդային տան հաղորդագրության մեջ:

Գնորդի անունը չեն հայտնում:  

share
Արխիվ