Նադալը Ուիմբլդոնի կիսաեզրափակչում է

Նադալը Ուիմբլդոնի կիսաեզրափակչում է

00:45, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ուիմբլդոնի կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչում Նադալի մրցակիցը օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն էր: Մոտ 5 ժամ ձգված մրցախաղում իսպանացուն հաջողվեց կոտրել դել Պոտրոն և հաղթել 7:5, 6:7 (7:9), 4:6, 6:4, 6:4 հաշվով:

Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է 1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան: Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է 1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան:

share
Արխիվ