Բելգիայում վաճառել են պատմության մեջ ամենամեծ ադամանդներից մեկը

Բելգիական Անտվերպեն քաղաքում անցկացված աճուրդի ժամանակ 40 մլն դոլարով վաճառվել է պատմության մեջ ամենամեծ ադամանդներից մեկը, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Gem Diamonds Ltd ադամանդների արդյունահանման բրիտանական ընկերությանը:

Հաղորդվում է, որ  այն  հայտնաբերվել էր հունվարին Լեսոթո աֆրիկյան թագավորությունում գտնվող Լեթսենգ հանքավայրում: Քարը D գույն ունի և դասվում է IIa կարգին, այսինքն, սա անգույն ադամանդ է՝ գրեթե առանց խառնուրդների: Այն ստացել է «Լեսոթոյի լեգենդը» անվանումը:

Լեթսենգ հանքավայրը Gem Diamonds-ի և Լեսոթոյի կառավարության համատեղ սեփականությունն է: 2006 թվականին այստեղ հայտնաբերվել էր «Լեսոթոյի խոստումը» անունը ստացած 603 կարատանոց ադամանդը, որը աշխարհում տասնհինգերորդ խոշորագույն ադամանդն էր ճանաչվել:

share
Արխիվ